Այսօր երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվեց Հայաստանյան Առաքելական բոլոր եկեղեցիներում:
Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տիկնոջ հետ: Վերջինս օրհնություն ստացավ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից:
