Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջության պատճառով ներկա չի գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվելիք պատարագին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: