ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփումից, ավելի կոնկրետ նոր խորհրդարանի պատգամավորների թվի հայտնի դառնալու պահից սկսած մտածում եմ հրապարակեմ, թե ոչ այս պատմությունը:
Ինչպես գիտեք նախորդ խմբագրման Սահմանադրությամբ խորհրդարանն ուներ 131 պատգամավոր: Լրագրող աշխատած տարիներիս Սահմանադրության նախագծի մշակմանն անմիջական մասնակցած իրավաբաններից մեկից փորձեցի պարզել, թե ինչու հենց 131: Բացատրությունը, որը տրվեց, ինչ մեղքս թաքցնեմ, այն ժամանակ անլուրջ համարեցի: Բանն այն է, երբ նախագիծը պատրաստ է եղել առաջարկվել է 131-ը, այն մտայնությամբ, որ արդեն սկսվել էր Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոսի՝ Գարեգին Ա-ի գահակալությունը:
Գարեգին Ա-ն 1999-ին մահացավ: Նույն տարվանից սկսեց գահակալել Գարեգին Բ, 132-րդ կաթողիկոսը: Սահմանադրությունը խմբագրվեց և պատգամավորների նվազագույն՝ 101 թիվ սահմանվեց: Օրենսդրությամբ նախատեսվեց պատգամավորների թվի ավելանալու հնարավորություն: Ըստ այդմ, պատգամավորների թիվը կարող է լինել 105-ից սկսած մինչև 200: Բայց արի ու տես, որ եղավ հենց 132:
ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան