Սերբիայի ղեկավարությունը գտնում է, որ ցանկացած դժվարության դեպքում կարող է հաշվի առնել Ռուսաստանի կողմից օգնությունն ու աջակցությունը, հայտարարել է Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը: Դրա հաստատումը նա համարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բելգրադ, որը նախատեսված է հունվարի 17-ին:
«Այցն ինքնին կարևոր ազդանշան է, քանի որ շատ խոսակցություններ կան, որ Ռուսաստանը չի աջակցում այն, ինչ անում և առաջարկում է Սերբիան Կոսովոյի հարցում»,-ասել է Դաչիչը Սերբական «Tanyug» գործակալությանը :
Նախարարը հավելել է, որ ինքն անձամբ, ինչպես նաև երկրի նախագահը (նախկին վարչապետ Ալեքսանդր Վուչիչը), վերջին յոթ տարիների ընթացքում պահպանել են Կոսովոյի հարցի կարգավորման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը ռուսական կողմին․ «Մենք միշտ բաց ենք խոսել, և նրանք միշտ ամեն ինչից տեղեկացված են եղել»,-ասել է Դաչիչը:
Նրա խոսքերով, Մոսկվան կաջակցի ցանկացած որոշում, որը պաշտոնապես կառաջարկի Բելգրադը Սերբիայի և սերբ ժողովրդի շահերից բխող, և կաջակցի: