Նևադայում մահապատժի դատապարտված ամերիկացի Սքոթ Դոզերին հայտնաբերել են մահացած իր բանտախցում։ Այս մասին հայտնում է «St. Louis Post-Dispatch» թերթը։
Ոստիկանությունը ենթադրում է, որ դատապարտյալն ինքնասպան է եղել, քանի որ վերջինս կյանքը բանտում անվանել է «միայն գոյատևում»:
Նշվում է, որ Դոզերը դատապարտվել է 2002 թվականին Լաս Վեգասում մեկ անձի սպանության համար: Հետագայում հետաքննությունը գտել է ապացույցներ, որ նա սպանել է ևս մեկ մարդու: Դա էլ իր հերթին հանգեցրել է ավելի կոշտ պատժի և արդեն 2007 թվականին ամերիկացին դատապարտվել է մահապատժի։