ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնի և Փհենյանի միջև բանակցությունները լավ են ընթանում:
«Մենք շատ լավ երկխոսություն ունենք Հյուսիսային Կորեայի հետ։ Եթե ես չընտրվեի նախագահ, ապա հիմա՝ Ասիայում Հյուսիսային Կորեայի դեմ հրաշալի, մեծ պատերազմ կլիներ» -ավելացրել է նա:
Ըստ Թրամփի, կողմերը քննարկում են նաև ԱՄՆ-ՉԺԴՀ երկրորդ գագաթաժողովի անցկացման վայրը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, որի արդյունքում ստորագրվեց հուշագիր, որում Փհենյանը համաձայնություն էր տվել լիարժեք ապամիջուկայնացմանը: