Հասարակություն գլխավոր 

Գյումրիում 5 ամսական երեխա է մահացել. հայրը մեղադրում է բժիշկներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Միքայելյանը և հայտնել, որ հունվարի 4-ին, ժամը 19։00-ի սահմաններում իր դուստրը՝ 5 ամսական Մարի Միքայելյանը, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայրը երեխայի մահվան մեջ մեղադրում է նշված հիվանդանոցի բժիշկներից Հասմիկ Խաչատրյանին, ով, ըստ Ս.Միքայելյանի հայտարարության, կատարել է պարտականությունների թերի աշխատանք, ինչն էլ պատճառ է դարձել երեխայի մահվան։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից