Գլխավոր Միջազգային Ռազմական 

ԱՄՆ-ն դեսանտային նավ է ուղարկել Սև ծով

analitik.am

ԱՄՆ-ն դեսանտային «USS Fort McHenry» նավ է ուղարկել Սև ծով, այս մասին հաղորդում է Լենտան՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ նավն արդեն մտել է Դարդանելի նեղուց:

Վեցերորդ նավատորմի հրամանատար Լիզա Ֆրանքեթիի խոսքով՝ միջոցառումները հաստատում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հավաքական վճռականությունն ապահովելու անվտանգությունը Սև ծովի տարածաշրջանում:

Նշվում է, որ նավը կարող է բեռնել օդախցով 5 դեսանտային առագաստանավ կամ LCM-6 տեսակի 21 առագաստանավ, կարող է ապահովել 400 ծովային հետևակների տեղափոխումը:

Հայտնի է նաև, որ 2016 թվականին նավը մասնակցել է Նորվեգիայի ափերի մոտ տեղի ունեցած զինավարժություններին, իսկ 2015 թվականին ուղևորվել է Յեմեն ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների հնարավոր տարհանման համար և կիրառվել է 2010 թվականին Հաիթիում խոշոր երկրաշարժի հետևանքով փրկարարական աշխատանքներում:

Նույն շարքից