Չինական հյուսիս-արելյան հատվածի Հեյլունցյան նահանգի Հարբին քաղաքում տեղի է ունեցել ավանդական խմբային «սառցե» հարսանիք, որն արդեն անցկացվում է 35 տարի շարունակ, ինչի համար արժանացել է Գինեսի Գրքի ռեկորդակրի կոչմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքային վարչության ներկայացուցիչներին:
Ըստ տեղական իշխանությունների՝ ռեկորդը հաստատել է Գինեսի ռեկորդների գրքի շանհայան ներկայացուցչությունը:
Նշվում է, որ արարողությունը սկսվել է վաղ առավոյան 20 աստիճան ցրտի պայմաններում Չժունյանդացզե քաղաքի կենտրոնական հետիոտնային փողոցով նորապսակների հանդիսավոր քայլերթով, որին մասնակցել է 47 զույգ՝ Չինաստանի տարբեր քաղաքներից և նահանգներից, այդ թվում նաև Սիչուան, Ֆուցզյան, Շենսի, Հեբեյ, Շանդուն, Լյաոին նահանգներից, Ներքին Մոնղոլիայից, ինչպես նաև կար փեսացու Իտալիայից: Բուն արարողությունը տեղի է ունեցել Սունհարի գետի ափին Ջրհեղեղի դեմ պայքարող հերոսներին նվիրված հայտնի հուշարձանի մոտ գտնվող հրապարակում և, չնայած սառնամանիքին, բոլորն ունեին բարձր տրամադրություն:
«Սառցե» հարսանիքն իրականացվում է ամբողջ աշխարհում հայտնի ձյան և սառույցի փառատոնի շրջանակներում։ Հայտնի է, որ 35 տարվա ընթացքում նմանօրինակ փառատոներին մասնակցել է 1170 երիտասարդ զույգ հինգ մայրցամաքներից, որոնք համարում են, որ պսակադրությունն առավել ռոմանտիկ է Հարբինում ուժգին սառնամանիքի պայմաններում:
