Հայաստան 

Բակո Սահակյանն հանդիպել է Կարմիր Խաչի պատվիրակությանը

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Լորան Կորբային և ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին: Այս մասին տեղեկացնում են ԼՂ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում ԿԽՄԿ գործունեությանը և մարդասիրական մի շարք ծրագրերի իրականացմանը:
Երկուստեք նշվել է ԿԽՄԿ և Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների միջև փոխգործակցության բարձր մակարդակը և արձանագրված դրական դինամիկայի պահպանման պատրաստակամությունը:
Հանդիպմանը մասնակցում էին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից