Հասարակություն Պատահարներ 

«Նռամե» հացատան վագոն-տնակն ու գույքն՝ ամբողջությամբ այրվել են

analitik.am

Հունվարի 7-ին, ժամը 21:19-ին ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի «Խոր Վիրապ» վանքի մոտակայքում այրվում է հացատուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:57-ին, մարվել՝ 22:57-ին:

Այրվել են Արաբոյի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Նռամե» հացատան (սեփականատերը՝ Հ. Մ.) փայտյա կառուցատարրերով պատրաստված վագոն-տնակն ու գույքն՝ ամբողջությամբ (մոտ 60 քմ):

 

Նույն շարքից