Հայաստան 

Թոշակները կկազմեն աշխատավարձերի 40 տոկոսը

analitik.am

Հայաստանում ապագայում թոշակները կկազմեն աշխատավարձերի 40 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Այս գործակիցը  հիմնված է 30 տարվա ստաժի եւ 63 տարեկանում թոշակի անցնելու ենթադրության վրա: Գործող մոդելներով ձեւավորվել էին եւ կենսաթոշակային տարիքը, եւ ապագա թոշակի չափը», – նշեց նախարարը:

Ըստ նրա` կենսաթոշակային բարեփոխումը չի հակասում Հայաստանի օրենսդրությանը: «Ըստ Սահմանադրության 37-րդ հոդվածի` սոցիալական ապահովագրության տեսակները եւ ծավալը հաստատվում են օրենքով: Մենք ընտրել ենք այս տարբերակը, քանի որ այն կապահովի ներկայիս աշխատող քաղաքացիների կենսաթոշակային վճարումների եւ ապագա թոշակների միջեւ կապը», – ընդգծեց նախարարը:

Նույն շարքից