Նոր տարվա գիշերը Կարագանդայում գտնվող Հին Հռոմ հայկական ռեստորանի մոտ տեղի ունեցած ողբերգական ավարտով միջադեպից հետո տեղի հայկական համայանքը տեսանյութ է հրապարակել սոցկայքերում՝ պաշտոնապես ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար: Այս մասին հայտնում է «armeniasputnik»-ը:
Հիշեցնենք, որ մահվան ելքով վիճաբանությունից հետո 7 մարդ է ձերբակալվել, որոնցից 5-ն ավելի ուշ կալանավորվել են: Կալանավորվածների թվում են Թորգ Մալխասյանն ու Սոխակ Մալխասյանը: Կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: