Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ զինծառայողների ժամանումից հետո Գաբոնում զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել

Կենտրոնական Աֆրիկայի արևմտյան ափին գտնվող Գաբոնում զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել:  Զինվորականներն իրենց վերահսկողության տակ գտնվող ազգային ռադիոկայանի միջոցով  հայտարարել են, որ  Գաբոնում «Վերականգնման ազգային խորհուրդ» են ստեղծում, քանի որ հասարակությունը կորցրել է վստահությունը նախագահի նկատմամբ:

Այս մասին հայտնում է  BBC News-ը՝ նշելով, որ զինվորականները նաև հայտարարել են, որ ժամանակն է Գաբոնում ժողովրդավարություն հաստատելու համար: Այս պահի դրությամբ Գաբոնի մայրաքաղաք Լիբրեվիլում մեծ քանակությամբ տանկեր, ռազմական մեքենաներ և զինվորներ են տեղակայված: Նշենք, որ 2009-ից Գաբոնը ղեկավարում է նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան:

Հիշեցնենք, որ հունվարին ԱՄՆ-ն որոշում էր ընդունել Գաբոն ուղարկել 80 զինծառայող՝ Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում իրավիճակի սրման հետ կապված: Այս մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Զինծառայողների մի մասը Գաբոն էր ժամանել մի քանի օր առաջ՝ հունվարի 2-ին:

 

Նույն շարքից