Բարի օր Հասարակություն 

  76-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխություն. Ովքե՞ր են մրցանակակիրները

analitik.am
Լոս Անջելոսում կայացավ  76-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությունը: Հաղթողներին ընտրում են Հոլիվուդում հավատարմագրված արտասահմանյան լրագրողները (HFPA): Այս տարվա հաղթողներն են.
Լավագույն դրամա
Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Queen ռոք խմբի պատմությանը նվիրված  «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմը:  Ֆիլմի գլխավոր հերոս Ֆրեդդի Մերկուրիին մարմնավորող Ռամի Մալեքն էլ ստացել է «Ոսկե գլոբուս»  մրցանակը՝ որպես դրամա ժանրի լավագույն  դերասան:
Դրամա ժանրի լավագույն դերասանուհի է ճանաչվել Գլեն Կլոուզը, ով մարմնավորել է Նոբելյան մրցանակակրի կնոջ և բանաստեղծուհու դերը Բյորն Ռունգի  «Կինը» ֆիլմում:
Լավագույն կոմեդիա 
Այս ժանրում (մյուզիքլ, կոմեդիա) հաղթող է ճանաչվել Պիտեր Ֆարելլիի «Կանաչ Գիրքը» ֆիլմը: Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, ներկայացնում է, թե ինչպես է ջազմենն իր վարորդի հետ ճանապարհորդում Ամերիկայի հարավային հատվածում Կանաչ գրքի միջոցով, որտեղ ներկայացված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը: Գլխավոր դերակատարներն են Մախարշալա Ալին, Վիգգո Մորտենսենը և Լինդա Կարդալլինին:
Կոմեդիա ժանրի լավագույն դերասան ճանաչվեց Կրիստիան Բեյլը, ով «Իշխանություն» ֆիլմում մարմնավորել է Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում փոխնախագահի կերպարը:
Այս ժանրում լավագույն դերասանուհի ճանաչվեց բրիտանուհի Օլիվիա Կոլմանը, ով «Ֆավորիտուհին» ֆիլմում մարմնավորել է Ելիզավետա Երկրորդի կերպարը:
Երկորդական լավագույն դերակատարման համար մրցանակ են ստացել Մախարշալա Ալին (Կանաչ Գիրքը) և Ռաջինա Քինգը (Եթե բիլ սթրիթը կարողանար խոսել):
Լավագույն օտարալեզու ֆիլմ 
Այս անվանակարգում Ոսկե գլոբուսը վերցրեց մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնը՝ «Հռոմ» ֆիլմի համար, որն այդպես է անվանվել ի պատիվ Մեխիկոյի Հռոմ (Colonia Roma)  թաղամասի, որտեղ ապրել է ռեժիսորը: Կուարոնը Ոսկե Գլոբուս ստացավ նաև լավագույն ռեժիսուրա անվանակարգում:

Այլ անվանակարգեր

Հեռուստատեսային նախագծերից լրագրողներն առանձնացրել էին ԱՄՆ ԱԱԾ գործակալների մասին պատմող «Ամերիկացիները»  դրամատիկ սերիալը  և 8 սերիայից բաղկացած «Կոմինսկու մեթոդը» կոմեդիան: Սենդի Կոմինսկուն մարմնավորող 74-ամյա Մայքլ Դուգլասը ստացավ իր 4-րդ Ոսկե գլոբուսը:
Հեռուստատեսային դրամա ժանրի լավագույն դերասան ճանաչվեց Ռիչարդ Մեդդենը, ով խաղացել է «Թիկնապահը» ֆիլմում: Կանանց մեջ մրցանակ ստացան Սանդրա Օ-ն (Եվային սպանելուց) և Ռայչել Բրոսնահեն (Հրաշալի տիկին Մեյզելը):
Լավագույն սցենար անվանակարգում հաղթող ճանաչվեց «Կանաչ Գիրքը»  ֆիլմի սցենարը՝ սցենարիստներ  Նիկ Վալելոնգ, Բրայան Կարրի և Պիտեր Ֆարելլի:
Ֆիլմի լավագույն երաժշտություն ճանաչվեց « Մարդը լուսնի վրա»  ֆիմլի սաունդտրեքը՝  հեղինակ Ջասթին Գուրվից:

Լավագույն երգ անվանակարգում հաղթող ճանաչվեց Shallow-ն՝ երաժշտության  և խոսքերի հեղինակներ՝ Լեդի Գագա, Մարկ Ռոնսեն, Էնտոնի Ռոսսոմանդո, Էնդրյու Ուայաթ:
Լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչվեց «Սարդ մարդը. Տիեզերքների միջով»  ֆիլմը:

Նույն շարքից