Ղազախստանում հայերին պատկանող Հին Հռոմ ռեստորանի մոտ մահվան ելքով վիճաբանությունից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ ադրբեջանցիները փորձում են ազգամիջային թշնամանք հրահրել հայերի և ղազախների միջև, ինչը, կարծես թե, դեռ նրանց հաջողվում է անել:
Հիշեցնենք, որ Նոր տարվա գիշերը տեղի ունեցած վիճաբանությունից հետո 7 մարդ էր ձերբակալվել: Ավելի ուշ 5-ը կալանավորվել էին, իսկ կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հայաստանից պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել: Հայտարարություններով հանդես են եկել Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը և մի շարք այլ գործիչներ:
Հայտարարությամբ հանդես էր եկել նաև Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Իսկ քիչ առաջ դեսպանությունից Analitik.am-ին հայտնեցին, որ ՀՀ ԱԳ նախարարությունը շուտով հայտարարությամբ է հանդես գալու՝ կապված միջադեպի հետ: