Հայաստան 

Ջոն Քերրին և Ահմեդ Դավութօղլուն քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորումը

analitik.am

ԱՄՆ պետքարտուղարը նոյեմբերի 18-ին Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև ղարաբաղյան խնդրի կարգավորումը: 

Քերրին նշել է, որ ինքը զրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և ավելացրել, որ մոտ ժամանակներս նրանք կհանդիպեն:

«Մենք հանդես ենք գալիս գործընթացի առաջընթացի օգտին և կշարունակենք ներգրավված լինել այս հարցում»,-հայտարարել է Քերրին:

Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իրենք տարբեր մեխանիզմների միջոցով խորհրդակցություններ են անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Դավութօղլուն հույս է հայտնել, որ սառեցված հակամարտությունը շուտով կլուծվի, ինչը խաղաղություն կբերի Կովկասին: «Մենք հույս ունենք, որ Սարգսյանի և Ալիեւի հանդիպումը հաջող կլինի»,-հայտարարել է Դավութօղլուն:

Նույն շարքից