ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի իշխանությունները քննարկում են երկու երկրների ղեկավարների միջև նոր հանդիպման հնարավորություններն ու դետալները: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով հարավկորեական «Munhwa Ilbo» թերթին:
Հնարավոր հանդիպման ամենահավանական վայրը վյետնամական Հանոյն է: Կողմերը քննարկում են նաև Ինդոնեզիայում, Մոնղոլիայում, ԱՄՆ-ի տարածքում հանդիպելու տարբերակները:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում: