Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 23/3 և 23/2 շենքերի միջև ընկած տարածքում մի խումբ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունենում: Կարճ ժամանակ անց, հերթական ահազանգն է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկում անչափահասների միջև ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ մի հոգի գետնին ընկած է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբվկիրի բաժնի օպերատիվ խումբը, քրեական հետախուզության բաժանմունքում ավագ օպերլիազորի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները:
Մանրամասն՝ shamshyan.com