Բարի օր Հասարակություն 

Ազգամիջյան բնույթ չկա. Կարագանդայի ղեկավարության հայտարարությունը՝ սկանդալային սպանության վերաբերյալ

analitik.am

Հունվարի 6-ին Կարագանդային իշխանությունները հանդիպել են հայերին պատկանող Հին Հռոմ հյուրանոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանված երիտասարդի հարազատների հետ: Այս մասին հայտնում են երկրամասի ղեկավարի մամուլի ծառայությունից:

Հավաքվածների հետ խոսել է երկրամասի ակիմ Երլան Կոշանովը ու մանրամասներ է հայտնել քննության և քննության հետագա քայլերի մասին:

Մասնավարապես հայտնվել է, որ քննությունը վերցվել է գլխավոր դատախազի անձնական վերահսկողության տակ, բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամենայն խստությամբ, իսկ գործընթացը լինելու է թափանցիկ:

Կարագանդայի ղեկավարությունը հատուկ ընդգծել է, որ միջադեպը տեղի է ունեցել երկու խմբերի միջև և չի կրում ազգամիջյան բնույթ:

Քաղաքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

 

Նույն շարքից