Հայաստան 

Կիրո Մանոյանը հույս ունի, որ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո կգործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը

analitik.am

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը հույս ունի, որ նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադբեջանի նախագահների հանդիպումից մեկ-երկու շաբաթ անց Ստեփանակերտի օդակայանը կգործարկվի, և հանդիպումը գնահատեց դրական, այն իմաստով, որ այն ինչ-որ գործընթացի մասին Է վկայում: «Ես անձնական հույս ունեմ, որ այս հանդիպումից հետո մի քանի շաբաթից օդանավակայանը կգործարկվի և մենք կկարողանաք Ստեփանակերտ թռչել»,- նոյեմբերի 20-ին լրագրողներին ասաց Կիրո Մանոյանը:


Նրա խոսքով՝ հանդիպումները նպաստում են լարվածության թուլացմանը, բայց պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները, սպառազինումը, նաև Արևմտյան Հայաստանը գրավելու հույսեր ունի: «Այսքան հապաղումից հետո տեղի ունեցած հանդիպումից հետո եթե իսկապես չլինեն որոշ դրական քայլեր, կարծում եմ, ավելի մեծ հիասթափություն կպատճառի և բարդ հետևանքներ կունենա կարգավորման գործընթացի տեսանկյունից»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նույն շարքից