Հասարակություն 

Թուրքիայում նավ է խորտակվել. Ռուսներ, ադրբեջանցիներ և ուկրաինացիներ են տուժել

Սև ծովում՝ Թուրքիայի ափերից ոչ շատ հեռու, նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նավը խորտակման մասին ահազանգել է այն պահին, երբ գտնվել է Սամսուն նահանգից 80 կմ հեռավորության վրա:

Անձնակազմի 13 անդամներից 7-ը փրկվել են, 6-ը զոհվել:

Անձնակազմի անդամներից 9-ը ուկրաինացի են, 2-ը՝ ադրբեջանցի, երկուսը՝ ռուս: Անուններ չեն հրապարակվում:

Նույն շարքից