Հայաստանի նոր իշխանությունների վարկանիշն իրականում այնքան բարձր չէ, որքան թվում է: Այս մասին Sputnik-ի հետ զրույցում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեկյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի իշխանության քայլերը դրական է գնահատում բնակչության 50 տոկոսը:
Սոցիոլոգի խոսքերով, բարձրագույն կրթություն, որոշակի փորձ ունեցող մարդիկ հասկանում են, որ Փաշինյանի հայտարարություններից շատերը եղել են նախընտրական խոստումներ, իսկ դրանց իրականություն դարձնելը շատ բարդ կլինի: