ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ղազախստանից հայերը արտաքսվում են՝ կապված Կարագանդայում տեղի ունեցած սպանության հետ:
Հիշեցնենք, որ Նոր տարվա գիշերը տեղի ունեցած մահվան ելքով վիճաբանությունից հետո Կարագանդայում հակահայկական բողոքի ալիք է բարձրացրել: Սպանության գործով 5 մարդ է կալանավորվել, այդ թվում Թորգ Մալխասյանն ու Սոխակ Մալխասյանը: Իսկ կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: