Հասարակություն գլխավոր 

Նիկոլ Փաշինյանը՝ Ղազախստանում հայերի մասնակցությամբ մահվան ելքով միջադեպի մասին

Ես նախ ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատին, ապա ընդգծել, որ այնտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ կոնտեքստ, որովհետև որքան ինձ են զեկուցել կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատար չեն եղել, դանակահարողների խմբի մեջ նաև ազգությամբ ղազախ է եղել: Այսօր՝ հունվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի մասին:

Փաշինյանը հայկական լրատվամիջոցներին կոչ արեց կեղծ վարկածներ ու լուրեր շրջանառության մեջ չդնել, դրանք ստուգել, ինչից հետո միայն հրապարակել:

Նույն շարքից