Բարի օր Քաղաքականություն 

ԼՀԿ, թե՝ ԲՀԿ. Որ ուժից պետք է լինի ԱԺ փոխխոսնակը՝ ըստ Փաշինյանի

analitik.am

Կառավարության կազմն այսօր չի քննարկվել, խմբակցության կանոնադրության մասին է քննարկում եղել և դրա հետ կապված հարցեր: Այսօր՝ հունվարի 7-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ում են իրենք հակված տեսնել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում (ընդդիմությունից), վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել. «Ինձ թվում է, որ ինստիտուցիոնալ սկզբունք պետք է գործի, ըստ որի ավելի մեծ թվով ձայներ ունեցող ուժի ներկայացուցիչը պետք է լինի փոխնախագահի պաշտոնում»:

Նույն շարքից