Բարի օր Տնտեսություն 

Բանակցությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը՝ գազի գնի մասին

analitik.am

Այսօր՝ հունվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով գազի գնի բարձրացման մասին, ասաց, որ բանակցությունները շարունակվում են երկարաժամկետ լուծում գտնելու համար. «Մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել քաղաքական կոնտեքստում: Մենք շարունակելու ենք բանակցությունները, դիրքորոշում ենք արտահայտելու և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար»:

Ինչ վերաբերում է Իրանից գազ ձեռք բերելուն, Փաշինյանը նշեց, որ նախկինում միշտ քննարկվել է այդ հարցը և միշտ կքննարկվի, քանի դեռ կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական գազը Հայաստանի սահմանին թանկացավ 15 դոլարով՝ 150-ից հասնելով 165 դոլարի:

Նույն շարքից