Հայաստան Հասարակություն 

Պատգամավորներն այցելել են Արմավիրի զորամաս

analitik.am

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին հերթական աշխատանքային այցն էր կազմակերպել Արմավիրի զինվորական զորամաս:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Գրիգոր Գրիգորյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Առաքել Մովսիսյանը և երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչները հանդիպեցին սպայակազմի և ժամկետային ծառայություն անցնող զինվորների հետ, ծանոթացան նրանց կենցաղային պայմաններին, մարտական պատրաստությանը, ծառայողական հարաբերություններին:

ԱԺ պատգամավորները եղան զինվորական ճաշարանում, սնվեցին զինվորների հետ և ծանոթացան նրանց սննդակարգին: Նրանք այցելեցին զորանոց, բուժկետ, բաղնիք, հետաքրքրվեցին զինվորների հանգստի, բուժօգնության ու հիգիենայի պայմաններով, եղան ուսումնական մասնաշենքում, ծանոթացան վարժասարքերով ու տեխնիկական այլ միջոցներով կազմակերպվող ուսումնական պրոցեսի արդյունավետությանը, ուսումնական ծրագրերին ու մասնագիտացումներին:

Այցի ողջ ընթացքում պատգամավորները առիթը բաց չէին թողնում զրուցելու զինվորների հետ, հետաքրքրվելու ոչ միայն նրանց ծառայության պայմաններով, այլեւ հասկանալու, թե ինչքան է բարձր զինվորի պարտքի գիտակցումը հայրենիքի հանդեպ: Հայ զինվորը նրանց հուսախաբ չարեց: 

Նույն շարքից