«Չափորոշիչների բացակայություն
Քաղաքական և հանրային կյանքում չափորոշիչների ձևավորման համար պատասխանատուն պետությունն է, իսկ պետության քաղաքականությունը ձևավորում է քաղաքական իշխանությունը:
Քանի-որ Հայաստանում պառլամենտը ապաքաղաքական մարմին է դարձել, ի տարբերություն նախկին կոռումպացված, բայց այնուամենայնիվ քաղաքական կառույցի, ապա տարբեր խնդիրների վերաբերյալ հանրային կարծիքը բրոունյան շարժման է վերածվել:
Հնդիկների պահով` նացիոնալիզմը և շովինիզմը վատ բան է և հնդիկների և մյուս ազգությունների հանդեպ պետք է հանդուրժող լինել, բայց դա չի նշանակում, որ պետությունը միգրացիոն քաղաքականություն չպետք է վարի և չպետք է կսրգավորի ու քվոտավորի ներգաղթը: Այդ երկու երևույթները՝ քսենոֆոբիան ու չկարգավորվող միգրացիան, հավասարապես բացասական երևույթներ են»:
Քաղաքագետ՝ Ստեփան Դանիելյան