Ամերիկյան զինվորականները ոչնչացրել են եմենյան ահաբեկիչ Ջամալ Ահմեդ Մուհամմեդ Ալի ալ-Բադավիին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան էջում հրապարակված հայտարարությանը։
«Մեր աշխատանքը «Ալ-Քաիդայի» դեմ շարունակվում է: Մենք երբեք չենք դադարի պայքարել արմատական իսլամական ահաբեկչության դեմ»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:
CNN հեռուստաալիքը հայտնում է, որ ալ-Բադավին զոհվել է հունվարի 1-ին, Եմենի Մարիբ նահանգում ավիահարվածի արդյունքում: Վաշինգտոնում հայտարարում են, որ գործողության ժամանակ ահաբեկիչը մենակ է եղել ավտոմեքենայում:
Նշվում է, որ Ալ-Բադավին, որը համարվում էր 2000 թվականին Ադենա նավահանգստում «Քոուլ» ականակրի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկը, ըստ ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի վարկածի՝ աշխարհում ամենահետախուզվող ահաբեկիչներից մեկն էր: Նրա ձերբակալմանը նպաստող տեղեկատվության համար սահմանվել էր 5 մլն դոլարի չափով պարգևատրում:
Հայտնի է նաև, որ 2004 թվականին Եմենում ԱԼ-Բադավին դատապարտվել էր մահապատժի, սակայն ավելի ուշ այն փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ, իսկ 2007 թվականին նա ազատ էր արձակվել տեղական իշխանությունների նկատմամբ հավատարմություն պահպանելու խոստման դիմաց: Այդ ժամանակից՝ նա հետախուզվում էր ԱՄՆ-ի կողմից: