Միջազգային Հասարակություն 

Իլոն Մասկը հայտարարել է Շանհայում «Tesla» ավտոգործարանի շինարարության մասին

«Tesla» ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է չինական Շանհայում ավտոգործարանի շինարարության մեկնարկի մասին։

«Անհամբերությամբ սպասում եմ այսօր գործարանի շինարարության մեկնարկին»,-գրել է Մասկը թվիթերյան իր էջում:

Հայտնի է, որ գործարանում նախատեսվում է «Tesla Model 3» և «Tesla Model Y» ավտոմեքենաների արտադրությունը: Իսկ նախնական փուլում գործարանը կարտադրի տարեկան 250 հազար մեքենա, հետագայում տվյալ ցուցանիշը կաճի մինչև 500 հազար։

Նույն շարքից