Հայաստան 

Բանակցությունները շատ կարևոր են խաղաղության համար. Լևոն Զուրաբյան

analitik.am

2008թ. շարժման ամենամեծ ձեռբերումներից մեկն էլ այն է, որ այսօր ԱԺ 4 խմբակցություններ համախմբված են գործում էականնշանակություն ունեցող հարցերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Համարյա բոլոր կարևոր առանցքային քվերակությունները բաժանում են լիագումար նիստը, ԱԺ դահլիճը երկու մասի՝ միղմից կեղծված ՀՀԿ մեծամասնությունն է,

մյուս կողմից՝ մնացած բոլոր այլ ուժերը: Ես համարում եմ սա շատ կարևոր նվաճում»,- ասաց Լ. Զուրաբյանը:

 

Պատասխանելով Սարգսյան Ալիև հանդիպման մասին հարցին՝ Լ. Զուրաբյանը նշեց, որ այդ հանդիպման մասին ոչ մի ինֆորմացիա չունենք, սակայն հանդիպման

փաստն ինքնին դրական կարելի է գնահատել: 

«Բանակցությունների պահպանումը, անգամ ոչ լեգիտիմ նախագահների միջև, գուցե ոչ արդյունավետ է, բայց կարևոր է: Բանակցությունները շատ կարևոր են

խաղաղության համար»,- ասաց Զուրաբյանը:

Նույն շարքից