Բարի օր Հասարակություն 

Վլադիմիր Պուտինը բացահայտել է, թե ինչ զինվորական կոչում ունի

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ծառայել է հրետանիում: Այս մասին գրում է Լենտան:

«Ես լեյտենանտի կոչում եմ ստացել հրետանիում ծառայելու ժամանակ»,-ասել է Պուտինը Ռուսաստանի պատվավոր շինարար Վլադիմիր Բենդետի հետ զրույցի ժամանակ:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ՌԴ նախագահը ավանդական կրակ է բացել հրանոթից:

Հավելենք՝ բաց աղբյուրներից հայտնի է, որ Պուտինը КГБ-ից հեռացել է 1991 թվականին՝ ունենալով փոխգնդապետի կոչում:

 

Նույն շարքից