Աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկը գլխավորում է Amazon-ը՝ առաջ անցնելով Microsoft-ից, որն այս տարի հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Amazon-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է 797 միլիարդ դոլար, իսկ Microsoft-ին՝ 789 միլիարդ: Առաջինի բաժնետոմսերը թանկացել են 3,4 տոկոսով, իսկ երկրորդի՝ 0,1:
Երրորդ հորիզոնականում հայտնվել է Alphabet-ը՝ 745 միլիարդ դոլարով, որին հաջորդում է Apple-ը՝ 702 միլիարդով: