Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցով գտնվում է Չինաստանում: Այս մասին հայտնում են չինական պետական լրատվամիջոցները:
Կիմ Չեն Ընի չինաստանյան այցը տևելու է մինչև հունվարի 10-ը: Նա այնտեղ է գտնվում երկրի ղեկավար Սի Ծինփինի հրավերով:
Ավելի վաղ հայտնվել էր, որ հյուսիսկորեական բարձրաստիճան պատվիրակություն է մեկնել Չինաստան, սակայն չէր նշվել, թե ովքեր կան այդ պատվիրակության մեջ: