CIES Football Observatory հետազոտական կենտրոնը հրապարակել է Եվրոպայի առաջատար առաջնություններում հանդես եկող ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը:
Ամենաթանկարժեք ֆուտբոլիստ է ճանաչվել ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (218 միլիոն եվրո) , ում հաջորդում են Հարի Քեյնը, Նեյմարը, Ռահիմ Սթերլինգը, Մոհամեդ Սալահը, Պաուլո Դիբալան, Լեոնել Մեսին, Ռոմելու Լուկակուն, Ֆիլիպե Կոուտինիոն, Լերոյ Սանեն:
Ինչ վերաբերում է Կրիշտիանո Ռոնալդուին, ապա նա հայտնվել է 19-րդ հորիզոնականում: