Հասարակություն 

Գյումրիի Դրամատիկական թատրոնի մոտ հայտնաբերված դիակի ինքնությունը հայտնի է

Հունվարի 7-ին դիակ է հայտնաբերվել Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մոտ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Տղամարդու մահացած լինելն առաջինն արձանագրել է շտապօգնությունը, որի բժիշկները, կանչով մեկնելով, արձանագրել են, որ թատրոնի դիմնաց նստարանին անշարժ գտնվող տղամարդը մահացել է։

Ոստիկանությանը հաջողվել է արագ պարզել ինքնությունը, որ նա Գյումրիի բնակիչ է՝ 40-ամյա Գնել Նոսրոյանը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Նույն շարքից