Գլխավոր Ռազմական 

Ինչ ներքնաշոր ու զինվորական կոշիկներ են տրվելու զինվորներին. ԳՇ պետի պարզաբանումը

analitik.am

Սահմաններում էական փոփոխություններ չկան, հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է, իսկ եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ նվազման միտում կա: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Խոսելով զորակոչի մասին (այսօր զորակոչի առաջին օրն է)` Դավթյանը հայտարարեց, որ մեծ փոփոխություններ չեն արվել, նախորդ տարիների նման մեծ ուշադրություն է դարձվում առողջական վիճակի ստուգմանը, որպեսզի հետագայում հնարավոր ճիշտ նշանակումներ կատարել: Բացի դրանից, պայմանավորված եղանակային պայմաններով, մեծ ուշադրություն է դարձվում տղաների տեղափոխության հարցի վրա:

Ինչ վերաբերում է Ես եմ և Պատիվ ունեմ ծրագրերին, ԳՇ պետն ասաց, որ դրանք շարունակվում են. «Քանակային առումով դեռ վաղ է որևէ բան ասել, սակայն կարելի է ասել, որ լինելու է մոտավոր նույն թիվը, որը եղել է անցած տարի»:

Դավթյանը խոսեց նաև արտերկրից վերադարձածների մասին, ովքեր զինծառայության են անցնում՝ հայտնելով, որ նման տղաներ կան, սակայն թվի մասով որևէ բան չի կարող ասել:

Ինչ վերաբերում է հագուստին և մասնավորապես զինվորական կոշիկներին, ԳՇ պետն ասաց, որ այս զորակոչին տրամադրվելու են նույն կոշիկները, որոնք եղել են նախորդների ժամանակ, իսկ նոր կոշիկների պատրաստումն արդեն ավարտական փուլում է, և դրանք կհատկացվեն ոչ թե կոնկրետ զորակոչիկների, այլ զորամասերի. «Ներքնաշորերի մասով, ասեմ, որ մեկանգամյա օգտագործվող ներքնաշորերից հրաժարվել ենք: Նոր նմուշների մասով որակական փոփոխություններ կան»:

Նույն շարքից