Հայաստան Հասարակություն Տնտեսություն 

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը

analitik.am

           Հարգարժան պարոն Արթուր Ջավադյան

     Հայաստանի Հանրապետության դրամի թողարկման 20-րդ տարեդարձի և բանկային աշխատողի տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, Կազմակերպության 35.000 հայրենասեր անդամների և անձամբ իմ անունից, արժևորելով և բարձր գնահատելով հայոց մեծ գանձատան և դրամի ստեղծման գոյությունը՝ հայոց պետականության կայացման, նրա տնտեսական զարգացման գործում և գնահատելով Ձեր համակարգը, որպես հայոց պետականության կարևորագույն հենասյուններից մեկը, շնորհավորում ենք Ձեզ և Ձեր կոլեկտիվին՝ ազգային, պետական հարստության մեր անկյունաքարը մշտապես կայուն   և  անխոցելի   պահելու, աշխարհի ֆինանսական ճգնաժամերը դիմակայելու, ՀՀ կենտրոնական բանկի ուրույն դիմագիծը չխաթարելու և Ձեր անժխտելի  նվիրվածության համար:

    Ձեր և Ձեր աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմով Դուք մշտապես պատվար եք մեր պաշտպանության, կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երկրի արտաքին ու ներքին բազմախորհուրդ ու հույժ կարևոր խնդիրների լուծմանը, մշտապես հավաստելով, որ ինչպես ընտանիքներն են ապրում՝ իրենց տնտեսական բյուջեն խնամքով ու հեռանկարային օգտագործելու պայմաններում, այնպես էլ պետությունն է կարգավորում իր երկրի զարգացման հեռանկարը, թիկունքում ունենալով  կայուն բանկային իր համակարգը:

     Մաղթում եմ Ձեզ, Ձեր աշխատակազմին և Ձեր ընտանիքներին քաջառողջություն և Ձեր գործունեության ոլորտում՝ այս նշանակալից տոնական  օրվա հարատևություն՝ ի սեր առ Աստված, և մեծ ու հզոր Հայաստան կերտելուն:

 

 

 

        Հարգանքով՝

 

       «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

        կազմակերպության նախագահ,

        ՀՀ սպորտի և երիտասարդության

        հարցերի փոխնախարար                              Խաչիկ Ասրյան

Նույն շարքից