Հասարակություն 

10 հոգով հավաքվել ու պահանջում են համայնքապետի հրաժարականը՝ փակելով համանքապետարանի մուտքը

Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ համայնքապետ Արկադի Մակյանի: Այս պահին նստարանով փակված է համայնքապետարանի մուտքը:

Analitik.am-ի հետ զրույցում Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն ասաց, որ բնակիչների փոքր մասն է պահանջում Արկադի Մակյանի հրաժարականը, իսկ մեծամասնությունը կողմ է նրան. «Որոշել ենք վաղը՝ հունվարի 9-ին հանրային լսում անցկացնել, որ բնակիչները հավաքվեն և քննարկենք: Բնակիչների մի մասը բանից անտեղյակ է: Պարոն Մակյանին ասում են, որ չի աշխատում, բայց նրանք ի՞նչ գիտեն, թե բյուջեյով նախատեսված գումարով ինչեր պետք է գյուղում արվի»:

«Բողոքի ակցիայի մասնակիցները 10 հոգուց ավել չեն և ինքս էլ չեմ կարողանում հասկանալ թե ի՞նչն է նրանց խնդիրը»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ համայնքապետարանը ներկա պահին փակ է:

Հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում համայնքապետարանի բնականոն աշխատանքը վերականգնելու համար, պարոն Պարանյանն ասաց, որ վաղը ժամը 2-ին հրապարակում են հավաքվելու և փորձելու են հարցին լուծում տալ:

Նույն շարքից