Բարի օր Հասարակություն 

Ես չեմ ասում՝ շատերի նման գնամ Ազգային ժողովում աշխատեմ. Փողոցային առևտրով զբաղվող

analitik.am

Փողոցային առևտուր քաղաքում չպետք է լինի: Այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերին փողոցային առևտրով զբաղվողներն իրենց բողոքներով գնացել էին քաղաքապետարան։ Նրանց խոսքերով, իրենք օրենք չեն խախտում ու շարունակելու են փողոցում վաճառել իրենց ապրանքը:

Այսօր Analitik.am-ի հետ զրույցում փողոցային առևտրով զբաղվող Անահիտ Բաբախանյանն ասաց, որ տարիներ շարունակ այդպես է օրվա հացի փող վաստակել. «Արդեն երկար ժամանակ է, որ առևտրով եմ զբաղվում և այդ միջոցով ընտանիքս եմ պահում: Չեմ հասկանում, ի՞նչ վատ բան ենք անում մենք, որ քաղաքապետարանի նոր ու ոչ փորձառու աշխատողները մեր առևտուրն ապօրինի են համարում»:

«Հայաստանս քիչ ավերված էր, հիմա իրենց նոր ու ձևական օրենքներով ավելի վատ ավերողներ են եկել: Բա ասում էին հեղափոխությունից հետո լավ է լինելու, բա ո՞ւր է այդ լավը, ինչո՞ւ չենք տեսնում: Ես չեմ ասում շատերի նման գնամ Ազգային ժողովում աշխատեմ, միայն ուզում եմ, որ չխոչընդոտեն ու անիմաստ անուններ չկպցնեն մեր կատարած գործին: Լավ ապրելու պատճառով չենք զբաղվում փողոցային առևտրով, ուղղակի պայմաններն են ստիպում»:

Մեզ հետ զրույցում տիկին Բաբախանյանն ասաց, որ փողոցային առևտրից բացի ուրիշ աշխատանք էլ էր անում, բայց վերջերս տարիքի պատճառով ազատել են աշխատանքից. «Ես էլ գյուղացի կին եմ, ուրեմն քաղաքացի սուտի բանիմացների օրենքների պատճառով ընտանիք չպահե՞մ: Թող իրանք պահեն ընտանիքս ես էլ այդ գործով չեմ զբաղվի: Նոր իշխանությունների հետ կապված շատ հույսեր ունեի, որ գոնե լավ է լինելու մարդկանց վիճակը, կարողանալու էին նորմալ կյանքով ապրել, բայց արի ու տես, որ դա ընդամենը սկզբի 6 ամիսն էր, երբ մարդիկ ուղղակի առանց արդյունք տեսնելու հավատում էին»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից