Հասարակություն 

Հենոյի մասին դեռ նախկին նախարարին էին ասել. Եվս մեկ ապացույց՝ ստի մասին

«Եվս մեկ ապացույց, որ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենն ու բնապահպանության նախարարը ստում են։ Գագիկ Շամշյանը ներկայացնում է տեսախցիկների տեղը, որտեղից կարելի է հետևել, թե որտեղ ինչ տեխնիկա է մտնում անտառ ու որ մասն են կտրում։ Ու ես արդեն գիտեմ, որ «Բնապահպանի տուն» կազմակերպության տղաների հետ զրույցից հետո կարվի ամենը այս անառակությունը կոծկելու համար։
Շամշյանը գրում է․

«Երբ 2018 թվականի օգոստոսին Սուրիկ Աղաջանյանը նշանակվեց «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն, իսկ նրա տեղակալ՝ «Հենո» մականվամբ Հենրիկ Մարտիրոսյանը, տնօրեն Ս. Աղաջանյանը ամեն անգամ կուրծք ծեծելով հանրությանը հավաստիացնում էր, որ իր պաշտոնավարման ընթացքում ազգային պարկում որևէ ծառահատում տեղի չի ունեցել: SHAMSHYAN.com-ը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակում, որով հերքվում են Ս. Աղաջանյանի ամպագոռգոռ հայտարարությունները և ցույց տալիս, թե ինչպիսի բարձիթողի իրավիճակ է տիրում ազգային պարկում»:

Իսկ ես ավելացնեմ, որ լրագրողներով նախկին նախարար Արծվիկ Մինասյանին բազմիցս Հենոյի մասին ասել ենք։ Սպասում էինք համարձակ քայլերի, բայց դե․․․»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Նարինե Կիրակոսյանը:

 

Նույն շարքից