Առողջապահություն Հասարակություն 

Տոնական օրերին նախարարություն է դիմել 566 քաղաքացի

analitik.am

Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը 2019թ. հունվարի 1-ից 8-ը աշխատել է շուրջօրյա` 24 ժամ աշխատանքային գրաֆիկով: Նշված օրերին նախարարություն է դիմել 566 քաղաքացի: Զանգերի մեծ մասը եղել են տեղեկատվական և կազմակերպչական բնույթի: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել են, տրվել են պարզաբանումներ և լուծումներ, առանձին դժգոհությունների դեպքում առաջարկվել է աշխատանքային օրերին ներկայացնել դիմում-բողոք խնդիրն օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկելու համար:

Միաժամանակ, տոն օրերին ծառայության աշխատանքները գնտվել են առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հսկողության ներքո, և քաղաքացիների կողմից ներկայացված յուաքանչյուր անհետաձգելի խնդիր զեկուցվել է ոլորտի պատասխանատուին:

 

Նույն շարքից