Ակնհայտ է, որ ՌԴ-ն գրեթե բոլոր երկրներում էներգետիկ համակարգերի ձեռքբերումը դիտարկում է որպես առավելապես քաղաքական մահակ, և գազի գինն ավելի լուրջ քաղաքական բաղադրիչ ունի, քան տնտեսական: Պատահական չէ, որ այն երկրները, որոնք ձերբազատվում են ռուսական գազային իշխանությունից, ինքնաբերաբար գազն ավելի թանկ գնով են ձեռք բերում
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի խորհրդարական, դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իմ քայլը խմբակցությունից պատգամավոր ընտրված Արտակ Մանուկյանը՝ խոսելով գազի գնի բարձրացման մասին:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ գազի գնի բարձրացումը չի կարող պայմանավորվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակով:
«Մենք բանակցությունները շարունակում ենք, որպեսզի երկարաժամկետ լուծումների գանք, և, իհարկե, մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում և շարունակելու ենք բանակցությունները և դիրքորոշում ենք արտահայտելու և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար», - նշել էր Փաշինյանը: