Հասարակություն 

ՊԵԿ նախագահը հանդիպել է ՀՌՄ ներկայացուցիչների հետ. Հերթը Փաշինյանին է

Այսօր՝ հունվարի 8-ին  հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի և Հայաստանի ռեստորանների միության պատվիրակության միջև: Այս մասին հայտնում են միությունից:

Պրն. Անանյանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ը կիսում է միության անդամների մտահոգությունները ռեստորանների հարկային բեռի ավելացման վերաբերյալ, ինչի մասին նա տեղյակ է պահել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Հանդիպման ավարտից հետո ՀՌՄ ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի միության անդամների հետ այս շաբաթվա վերջ:

ՀՌՄ ներկայացուցիչները հույսով են, որ խնդրի կարգավորումը բարենպաստ ընթացք կունենա:

Նույն շարքից