Հայաստան 

Ազատամարտիկների երթը դեպի Բաղրամյան 26

analitik.am

Մի խումբ ազատամարտիկներ երկրում համակարգային փոփոխությունների պահանջով Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26 երթ են անցկացնում: Նրանց են միացել բանակում խաղաղ պայմաններոմ զոհված զինվորների ծնողները, կին ազատամարտիկներ և ՀԱԿ ակտիվիստ կանայք, ինչպես նաև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը: 

Կանայք պաստառներով և կոչերով խաղաղ երթ էին անցկացնում և պատրաստվում են Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել նախագահականի դիմաց, սակայն ոստիկանությունը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում պատ է կազմել և նրանց թույլ չի տալիս առաջ շարժվել: Ոստիկանության գործողությունն այստեղ գլխավորում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որն այս պահին հորդորում է ակտիվիստներին և հիմնականում ակտիվիստ կանաց՝ բարձրանալ մայթ: 

Ցուցարարների և ոստիկանների միջև թեթև հրմշտոց տեղի ունեցավ: Վիճաբանությունն այս պահին շարունակվում է: 

Նույն շարքից