Հասարակություն 

«Ամենաուժեղ» անձնագրերի վարկանիշային աղյուսակում Հայաստանը կիսում է 139-143-րդ տեղերը

Անձնագրերի «ուժը» Henley Passport Index վարկանիշը կազմում է հիմնվելով նրա վրա, թե քանի երկիր կարող է այդ անձնագիր կրողն այցելել առանց վիզայի։

Ըստ ցուցանիշների առաջատարը Ճապոնիան է։ Այս երկրի անձնագիրը կրողը կարող է մեկնել աշխարհի 190 երկիր։ Ճապոնիային «1-2 երկրի» տարբերությամբ զիջում են Սինգապուրը, Հարավային Կորեան, այնուհետև արևմտաեվրոպական ու սկանդինավյան երկրները։

Հայաստանի անձնագիրն այս վարկանիշային աղյուսակում կիսում է 139-143-րդ տեղերը՝ Հնդկաստանի, Մոնղոլիայի, Մարոկկոյի ու Բենինի հետ։ Հայկական անձնագրով կարելի է անարգել մեկնել ընդամենը 61 պետություն։

Հարևան երկրներն ունեն հետևյալ վարկանիշային տեղերը՝ համապատասխան անարգել մուտքի ուղղություններով․

95. Վրաստան-114 պետություն

96․ Թուրքիա-111 պետություն

128-130․ Ադրբեջան-66 ուղղություն

184-186. Իրան-42 պետություն

197-200-րդ հորիզոնականներում հետևյալ պետություններն են․

Սոմալի-32 պետություն

Սիրիա-32 պետություն

Աֆղանստան-30 պետություն։

Նույն շարքից