Միջազգային Հասարակություն 

Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի լոգոն /տեսանյութ/

Այսօր հայտնի է դարձել, թե ինչպիսի տեսք կունենա «Եվրատեսիլ-2019» միջազգային երգի մրցույթի պաշտոնական լոգոն, որը տեղի է ունենալու մայիսի 14-18-ը Թել Ավիվում:

«Ոգեշնչված «Եվրատեսիլ-2019» Dare to Dream («Համարձակվի՛ր երազել») կարգախոսով՝ Եվրոպական հեռարձակողների միությունը և իսրայելական հեռուստառադիոհեռարձակող ընկերությունն ուրախ են ներկայացնելու միջոցառման լոգոյի այս տարվա դիզայնը՝ 3 եռանկյունի, որոնք փայլում են միասին ինչպես ոսկե աստղ»,-ասված է երգի մրցույթի պաշտոնական կայքում:

Հայտնի է նաև, որ «Եվրատեսիլ 2019» միջազգային մրցույթի տոմսերի վաճառքը կմեկնարկի հունվարի վերջին:

Նույն շարքից