Հայաստան 

Պուտինի այցի նախաշեմին Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզում է

analitik.am

ՀՀ կառավարության ղեկավարն այսօր այցելել է Շիրակի մարզ՝ բավականին ընդգրկուն կազմով:Այս մասին հայտնում է ԳԱԼԱ-ն:

Վարչապետը նախ եղել է Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում, որտեղ տեղի է ունեցել վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությունը:

Այս պահին Տ. Սարգսյանը և կառավարության մի քանի անդամներ Գյումրիի տեխնոպարկի շենքում են: Նրանք հետևում են շինարարական աշխատանքների ընթացքին: Այնուհետև պատվիրակությունը լինելու է Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին մասնաշենքում, որից հետո նախատեսված է այցելություն Գյումրիի Պետստանդարտի շենք, որտեղ երկար ժամանակ գործել է Գյումրիի քաղաքապետարանը, և որը Գյումրիում հայտնի է նաև «Կարմիր շենք» անունով:

Ավելի վաղ ԳԱԼԱ-ն տեղեկացրել էր, որ այս շենքում կա որոշում տեղակայել ոստիկանական նոր բաժանմունք:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունն այնուհետև լինելու է ՀՀ ԳԱԱ Նազարյանի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կիսակառույց շենք, որի կառուցման աշխատանքները մեկնարկեել են դեռևս 2006 թվականին:

Շինաշխատանքները նախատեսված է ավարատին հասցնել  2014 թվականին:

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում

Նույն շարքից