Բլոգ Հասարակություն 

Իրականում հայերը հրաշալի ազգ են. Ղազախ բլոգեր

analitik.am

Իրականում հայերը  հրաշալի ազգ են: Նման հայտարարություն է արել ղազախ բլոգեր Ալիշեր Էլիգբաեվը ղազախական կայքերից մեկին Կարագանդայում կատարվածի մասին տված մեկնաբանության մեջ.« Կարագանդայում կատարվածին իշխանությունների տված արձագանքի արագությունը խոսում է այն մասին, որ այնտեղ ոչ ոք վերջին տարիներին կատարված նմանատիպ իրավիճակներից հետևություններ չի արել: Բոլորն անցքեր են անում՝ չհասկանալով, որ արդեն մաղ է դարձել: Այսքան տարի կրթության թալանին մարդիկ պատասխանում են անտեղյակությամբ: Օրինակն ադրբեջանական սրճարանն է, որտեղ տերերը բացատրում են, որ իրենք հայ չեն, որ այդ երկու ազգերն արդեն մի տասնամյակ չէ, որ պատերազմի  մեջ են Լեռնային Ղարաբաղի պատճառով: Սակայն վրդովված ղազախն արդյոք կխորանա՞ այս մանրուքների մեջ:  Կամ այս բոլոր նկարները, որ թափառում են համացանցում՝ հայերի վախկոտության մասին, այն մասին, թե ինչքան ստոր ու զզվելի են: Նրանց դեմ էր և Գրիբայեդովը, և Մայակովսկին: Այս իրականության հետ որևէ կապ չունեցող  սքրինշոթերը նույնպես ադրբեջանցիների տեղեկատվական պատերազմի գործիքներ են: Իրականում հայերը հրաշալի ազգ են՝ ոչ պակաս հրաշալի, ինչպես ադրբեջանցիները կամ ղազախները, ուղղակի կան հիմարներ և այնտեղ, և այստեղ: Ափսոս, որ այդպիսիները գնալով շատանում են»:  

Նույն շարքից